Դոնալդ Թրամփը պատասխանել է Բենիամին Նեթանյահուին վստահելու հարցին. «Անկեղծ ասած, ես ոչ մեկին չեմ վստահում, ես քաղաքականության աշխարհում ոչ մեկին չեմ վստահում»
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ասում է, որ համաշխարհային քաղաքականության մեջ ոչ մեկին չի վստահում։
Newsmax-ի հարցին, թե արդյոք նա վստահում է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին, Թրամփը պատասխանել է. «Անկեղծ ասած՝ ես ոչ մեկին չեմ վստահում։ Ես ոչ մեկին չեմ վստահում քաղաքականության աշխարհում»։
Հարցը ծագել է այն բանից հետո, երբ վերջերս Թրամփին բազմիցս հարցրել են, թե արդյոք նա կաջակցի որևէ մեկին Իսրայելում հոկտեմբերի 27-ի ընտրություններից առաջ։ Ինքը՝ Թրամփը, կոնկրետ պատասխան չի տվել։
Իր հերթին, Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն վաղուց է ընդգծել իր մտերիմ հարաբերությունները Թրամփի հետ իր ընտրարշավների ընթացքում։