Վրաստանի շրջաններում սպասվում է ուժեղ քամի
Վրաստանի շրջաններում սպասվում է ուժեղ քամի

Վրաստանի Բնապահպանության ազգային գործակալության տեղեկությամբ, մարտի 14-ին Վրաստանի որոշ շրջաններում սպասվում են քիչ տեղումներ և ուժեղ քամի:

«Զեմո Իմերեթիում, Կոլխեթիի դաշտավայրում և Գորի-Սուրամի հատվածում կփչի արևելքի ուղղությամբ քամի: Արևմտյան Վրաստանում օդի ջերմաստիճանը դաշտավայրում կլինի +15, +20, իսկ Արևելյան Վրաստանում +10, +15 ջերմաստիճանի շրջանակներում»,- հայտարարում են բնապահպանության ազգային գործակալությունում:

Նրանց տեղեկությամբ, մարտի 15-ին ևս Վրաստանում սպասվում է տեղումներով եղանակ: