Վրաստանի ռեգբիի հավաքականի բաց վարժանքը (ֆոտոշարք)
Վրաստանի ռեգբիի հավաքականի բաց վարժանքը (ֆոտոշարք)

Վրաստանի ռեգբիի ազգային հավաքականը մինչ Ռուսաստանի հետ հանդիպումը «Շևարդենիի» մարզադաշտում անց է կացրել բաց պարապմունք:

Վրաստանի հավաքականը Կրասնոդար է մեկնելու այսօր: Մարզումներից հետո լրագրողների հետ է հանդիպել հավաքականի գլխավոր մարզիչ Միլտոն Հեյգը:

«Լավ ենք պատրաստվել Ռուսաստանի հետ հանդիպման համար: Ռուսաստանը Վրաստանի համար սկզբունքային թիմ է: Նրանք լավ ռեգբիստներ ունեն և փորձում են խաղալ արագ, սակայն մենք պատրաստ ենք դրան»,-ասել է Հեյգը:

Ռեգբիի եվրոպայի առաջնության շրջանակներում Վրաստան-Ռուսաստան հանդիպումը կայանալու է մարտի 10-ին Կրասնոդարում, Թբիլիսիի ժամանակով ժամը 16:00-ին: