Վրաստանի ռեգբիի հավաքականը 47:0 հաշվով պարտության է մատնել Բելգիային
Վրաստանի ռեգբիի հավաքականը 47:0 հաշվով պարտության է մատնել Բելգիային

Ռեգբիստները Քութաիսիում, «Այա արենա»-ում հյուրընկալել են Բելգիայի հավաքականին և հեշտությամբ պարտության մատնել հակառակորդին՝ 47:0 հաշվով:

Բելգիայի դեմ դեբյուտով խաղացին ՄիխիլԳաչեչիլաձեն և Գուրամ Շենգելիան:

Ռեգբիստները հաջորդ խաղը կանցկացնեն փետրվարի 17-ին, հյուրի կարգավիճակով, Գերմանիայի դեմ: