Վրաստանի փողոցների լվացման համար կիրառված ախտահանիչ միջոցները առողջության համար վտանգավոր չեն
Վրաստանի փողոցների լվացման համար կիրառված ախտահանիչ միջոցները առողջության համար վտանգավոր չեն

Վրաստանի առողջապահության նախարար Էկատերինե Տիկարաձեն հայտարարում է, որ փողոցների լվացման համար կիրառված ախտահանիչ միջոցները առողջության համար վտանգ չեն ներկայացնում:

Առողջապահության նախարարը նշում է, որ սա ոչ միայն Վրաստանի փորձն է, այլ՝ բազմաթիվ երկրներ դիմում են նման միջոցների:

«Մենք մանրամասն քննարկել ենք, թե ինչ միջոցներով են լվացվում այս օբյեկտները: Կազմված է կոնկրետ գրաֆիկ, գրված է թե քանի անգամ և ինչ նյութով են ախտահանվում փողոցները, այստեղից ելնելով, համարում ենք, որ այն որևէ վտանգ չի ներկայացնում մարդու առողջության համար»,- հայտարարել է առողջապահության նախարարը: