Վրաստանի պատրիարքարանի տեղեկությամբ, Բիբիլովի և Սերբիայի պատրիարքի միջև հանդիպման մասին մեկնաբանություն կստանա հունվարի 15-ին
Բռնազավթված Հարավային Օսեթիայի դե ֆակտո նախագահ Անատոլի Բիբիլովի Սերբիայի պատրիարքի հետ հանդիպման հարցը Վրաստանի պատրիարքարանում հանձնարարվել է պարզել հայր Գիորգի Զվիադաձեին,- այս մասին Առաջին ալիքին հայտնել է Զվիադաձեն:
Նրա խոսքով, նշված հարցով Սերբիայի պատրիարքարանի հետ փորձում է կապ հաստատել, սակայն մինչ այժմ նրանց միջև հաղորդակցություն տեղի չի ունեցել: Հայր Գիորգի Զվիադաձեի խոսքով, հավանաբար, Սերբիայի պատրիարքարանից պատասխան կստանա հունվարի 15-ին: