Օսերի ազգային գաղափարախոսությունը միշտ եղել է միասնական Օսիայի Ռուսաստանի կայսրության կազմ մտնելը և այդ ուղին չպետք է փոխվի. Անատոլի Բիբիլով
Օսերի ազգային գաղափարախոսությունը միշտ եղել է միասնական Օսիայի Ռուսաստանի կայսրության կազմ մտնելը և այդ ուղին չպետք է փոխվի. Անատոլի Բիբիլով

Բռնազավթված Ցխինվալի այսպես կոչված նախագահ Անատոլի Բիբիլովը հայտարարում է, որ «համար մեկ խնդիրը պետք է լինի Հարավային Օսիայի Ռուսաստանի կազմ մտնելը»

«Օսերը ազգային գաղափարախոսության համար տուժել են՝ 1920, 1990 և 2008 թվականներին: Այս գաղափարը մշտապես եղել է միասնական Օսիայի կազմով մտնել Ռուսաստանի կայսրության կազմ և այս ուղին երբեք չպետք է փոխվի: Այն պատմական թել է և չպետք է կտրվի»,- լրագրողներին ասել է Անատոլի Բիբիլովը:

Բռնազավթված Ցխինվալի այսպես կոչված նախագահը խոսել է նաև Հյուսիսային Օսիայի ուղղությամբ երկաթուղու կառուցման հնարավորության մասին:

«Այս հարցի քննարկումը սկսվել էր 2008 թվականին: Սակայն, քանի դեռ չեն ներկայացվի նախագծի տնտեսական հիմքերը, շինարարությունը անհնար կլինի սկսել: Տնտեսագետները դեռ չեն ներկայացրել նախագիծը, սակայն եթե մենք դրան նայենք քաղաքական տեսանկյունից, ապա պետք է դատենք, թե որքանով է արդյունավետ երկաթուղին, գոյություն ունեցող ենթակառուցվածքների հետ համեմատ»,- ասել է  Բիբիլովը:

Մամուլի ասուլիսի ժամանակ բռնազավթված Ցխինվալի այսպես կոչված նախագահը ասել է նաև, որ «Հարավային Օսիայի իշխանությունը իրավունք է վերապահում ցանկացած ճանապարհով պաշտպանել իր քաղաքացիների անվտանգությունը»: Միևնույն ժամանակ, Բիբիլովն ասել է, որ «Ծնելիսի գյուղի մոտ բացված վրացական պահակակետի հարցը փորձելու է լուծել  քաղաքական ճանապարհով: