Ցխինվալում վրացական գրառումներով դեղորայքի արգելքի կապակցությամբ Սալոմե Զուրաբիշվիլին դիմել է միջազգային կազմակերպություններին
Ցխինվալում վրացական գրառումներով դեղորայքի արգելքի կապակցությամբ Սալոմե Զուրաբիշվիլին դիմել է միջազգային կազմակերպություններին

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, Վրաստանի բռնազավթված տարածքում, Ցխինվալի շրջանում վրաց գրառումներով դեղորայքի արգելքի կապակցությամբ, նամակներով դիմել է՝ առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենին,  ՄԱԿ-ի մարդու իրավունքների պաշտպանության գերագույն հանձնակատարին և Եվրախորհրդում մարդու իրավունքների հանձնակատարին, որտեղ մանրամասն լրատվություն է փոխանցել մարդասիրական բարդ իրավիճակի մասին: Լրատվությունն այս մասին տարածում է Վրաստանի նախագահի մամուլի ծառայությունը:

Ըստ նրանց, Վրաստանի նախագահը նամակներում նշում է, որ դեղերի արգելքին ուղեկցում է նաև այն փաստը, որ փակ է Ախալգորիի ուղղությամբ տանող միակ այսպես կոչված անցակետը, որը մարդասիրական ճգնաժամի անմիջական պատճառն է: Այդ  պատճառով ծանր իրավիճակում են հայտնվել բռնազավթված տարածքներում ապրող մարդիկ և հատկապես թոշակառուները, ովքեր տառապում են խրոնիկ հիվանդություններով և ունեն մշտապես դեղորայքով բուժման կարիք:

«Նախագահը նշում է, որ այսպես կոչված անցակետի փակումը և դեղորայքների շուրջ ստեղծված իրավիճակը, խախտում են մարդու հիմնարար իրավունքները, որոնք վերաբերում են՝ առողջության իրավունքին, կյանքի իրավունքին և տեղաշարժման ազատությանը»,- ասված է Վրաստանի նախագահի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:

Ըստ նրանց, նախագահը կոչ է արել հանձնակատարներին կենտրոնանալ Վրաստանի բռնազավթված տարածքներում ստեղծված իրավիճակի վրա և արձագանքել անցակետի բացմանը: