Վրաստանի պատրիարքարանի նախաձեռնությամբ մայիսի 17-ին տեղի է ունենալու ժողովրդական երթ
Մայիսի 17-ին, ընտանիքի սրբության օրը նշելու կապակցությամբ, տեղի է ունենալու ժողովրդական երթ,-այս մասին հայտարարել են Վրաստանի պատրիարքարանում:
Պատրիարքարանի լրատվությամբ, երթը սկսվելու է հանրապետության հրապարակից և անցնելու է մինչև Սուրբ Երրորդության տաճար, որտեղ համայն Վրաստանի կաթողիկոս պատրիարք Իլիա երկրորդը անց է կացնելու պատարագ և օրհնելու է ժողովրդին և ողջ Վրաստանը:
Դրա հետ մեկտեղ լրագրողները հարցրել են պատրիարքի քարտուղար, Միքաել Բոտկովելիին, գոյություն ունի թե ոչ երաշխիք, որ չի կրկնվի այն իրավիճակը, որը ստեղծվել էր 2013 թվականի մայիսի 17-ին: