Վրաստանի պատրիարքարանը սպասում է Սերբիայի պատրիարքից պարզաբանումներ Անատոլի Բիբիլովի հետ հանդիպման պատճառով
Վրաստանի պատրիարքարանը սպասում է Սերբիայի պատրիարքից պարզաբանումներ, Հարավային Օսիայի տարածաշրջանի Դե-ֆակտո նախագահ Անատոլի Բիբիլովի հետ հանդիպման պատճառով:
Համապատասխան նամակը Թբիլիսիից ուղարկվել է մեկ շաբաթ առաջ:
Ինչպես առաջին ալիքին հայտնել են պատրիարքարանից, նամակը արդեն ուղարկվել է, այն ընդունել է համապատասխան ծառայությունը, սակայն պատասխան դեռևս չկա:
Պատրիարքարանում ասում են, որ նամակում Վրացական կողմը իր դժգոհությունն է արտահայտել Սերբիայի պատրիարքարանի նստավայրում պատրիարք Իրինեոսի կողմից բռնազավթված հարավային Օսիայի այսպես կոչված նախագահին ընդունելու կապակցությամբ:
Հիշեցնենք, Սերբիայի պատրիարքը Անատոլի Բիբիլովի հետ հանդիպել է հունվարի 12-ին: Լրատվությունը համապատասխան լուսանկարների հետ միասին տարածել է Դե-ֆակտո տարածաշրջանի այսպես կոչված կառավարության վարչակազմը: Տարածված լրատվությամբ հանդիպմանը կողմերը քննարկել են ընդհանուր քրիստոնեական հարցեր:
Այս կապակցությամբ Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը պաշտոնական հայտարարություն չի արել: Իր հերթին Բոսնիայի արտաքին գործերի նախարարությունում հայտարարել են, որ չճանաչված Հարավային Օսիայից՝ Բոսնիա-Հերցեգովինայի Սերբերի հանրապետություն այցը վնաս է բերում երկրին:
Հեղինակ -
Edgar Barsegyan