Դեմ ենք ագրեսիվ հայտարարություններին, ինչպես հոգևորականների, այնպես էլ հավատացյալների կողմից. Պատրիարքարան

Կոչ ենք անում հոգևորականներին, ձեռնպահ մնալ ինքնուրույն անցկացվող ասուլիսներից, անհամաձայնեցված հայտարարություններից և գործողություններից, որոնք դեմ են քրիստոնեական կրթությանը,-այս մասին ասված է պատրիարքարանի կողմից տարածված հայտարարության մեջ:

«Վերջին ժամանակներում այսպես կոչված ԼԳԲԹ պրայդի հետ կապված իրադարձությունները սրել են իրավիճակը երկրում:

Նշվածի կապակցությամբ պատրիարքարանը արդեն արտահայտել է իր դժգոհությունը:

Մենք հասկանում ենք, որ էմոցիոնալ ֆոնը բարձր է, սակայն համարում ենք անընդունելի ագրեսիվ հայտարարությունները, ինչպես հոգևորականների, այնպես էլ հավատացյալների կողմից:

Առաջին հերթին կոչ ենք անում հոգևորականներին, ձեռնպահ մնալ ինքնուրույն անցկացվող ասուլիսներից, անհամաձայնեցված հայտարարություններից և գործողություններից, որոնք դեմ են քրիստոնեական կրթությանը»,-նշված է պատրիարքարանի հայտարարության մեջ: