Վրաստանի պատրիարքարանում տարիների ընթացքում կուտակված հիմնախնդիրները փուլ առ փուլ դուրս են գալիս ջրի երես. Խաթունա Սամնիձե

13:15, 15.03.2018

«Հանրապետական կուսակցության» նախագահ Խաթունա Սամնիձեի գնահատմամբ, Վրաստանի պատրիարքարանում տարիների ընթացքում կուտակված հիմնախնդիրները փուլ առ փուլ դուրս են գալիս ջրի երես, որը մեկ անգամ ևս հաստատվել է պատրիարքարանի երեկվա հայտարարությամբ1

Հանրապետական կուսակցությունը արձագանքել է պատրիարքարանի երեկվա հայտարարությանը, որը հասարակությանը ներկայացրել է կաթողիկոս պատրիարքի մամլո քարտուղար Միքայել Բոտկովելին:

Ինչպես հայտարարել են կուսակցությունում, երեկվա հայտարարության մեջ նշվել է, որ նախընտրական քարոզարշավի ընթացքում «հանրապետական կուսակցության» կողմից արված հայտարարությունները, այսպես կոչված ցիանիդի գործը, թանկարժեք մեքենաները և 25 միլիոնը, նպատակաուղղված հարձակում էր եկեղեցու վրա, քանզի որոշակի ուժերի համար անընդունելի էր մեր եկեղեցու և կաթողիկոս պատրիարքի բարձր դիրքը և վարկանիշը: Կուսակցությունում հայտարարում են, որ հանրապետական կուսակցության կողմից արված հայտարարությունները հենվում են փաստերի վրա:

 

 

Նմանատիպ