«Թբիլիսի պրայդի» անցկացման հետ կապված ներքին գործերի նախարարության և ԼԳԲՏ կազմակերպությունների միջև համաձայնությունը չի կայացել
«Թբիլիսի պրայդի» անցկացման հետ կապված ներքին գործերի նախարարության և ԼԳԲՏ կազմակերպությունների միջև համաձայնությունը չի կայացել

«Թբիլիսի պրայդի» անցկացման հետ կապված ներքին գործերի նախարարության և ԼԳԲՏ կազմակերպությունների միջև համաձայնությունը չի կայացել:

Ներքին գործերի նախարարությունում, նախարարի տեղակալների, Նաթիա Մեզվրիշվիլիի և Կախաբեր Սաբանաձեի հետ հանդիպումից հետո, ժողովրդական պաշտպանը լրագրողներին ասել է, որ հանդիպմանը քննարկել են անվտանգության հարցերը և նախարարության ներկայացուցիչները նշել են, որ այս դեպքում վտանգի տակ է ոչ միայն «Թբիլիսի պրայդի» անդամների, այլ նաև պետության անվտանգությունը:

Նրա լրատվությամբ, «Թբիլիսի պրայդի» շաբաթյակի շրջանակներում ծրագրված այլ միջոցառումների մասին, որոնք ծրագրված են փակ տարածքում, ներքին գործերի նախարարությունը պատրաստ է ապահովել անվտանգությունը, որի երաշխիք ոստիկանությունը չի տալիս բաց երկնքի տակ:

Ներքին գործերի նախարարության և «Թբիլիսի պրայդի» ներկայացուցիչների միջև երկժամյա հանդիպմանը կողմերի հրավերով ներկա էր նաև ժողովրդական պաշտպանը: