Վլադիմիր Պուտինը Կրեմլում ընդունել է Անատոլի Բիբիլովին
Վլադիմիր Պուտինը Կրեմլում ընդունել է Անատոլի Բիբիլովին

«Հարավային Օսեթիայի» անվտանգության ապահովման և տնտեսական աջակցության համար Ռուսաստանը կանի հնարավոր ամեն բան,- այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Մոսկվայում, բռնազավթված Հարավային Օսեթիայի դե ֆակտո առաջնորդ Անատոլի Բիբիլովի հետ հանդիպմանը:

Վլադիմիր Պուտինը Անատոլի Բիբիլովին ընդունել է Կրեմլում և հայտարարել, որ Մոսկվայում հիշում են 10 տարվա վաղեմության իրադարձություննները:

Ռուսաստանի նախագահը նաև ասել է, որ «կողմերի միջև առևտրաշրջանառությունն ավելանում է և իրականացվում են ներդրումային նախագծեր»:

Իր հերթին, Անատոլի Բիբիլովը «Հարավային Օսեթիայի» զարգացման գործում անձնական ներդրման համար շնորհակալություն է հայտնել Վլադիմիր Պուտինին: