Վրաստանի պաշտպանության ուժերի ռեգբիի հավաքականը Դուբայի միջազգային առաջնությունում գրավել է երրորդ տեղը
Վրաստանի պաշտպանության ուժերի ռեգբիի հավաքականը Դուբայի միջազգային առաջնությունում գրավել է երրորդ տեղը

Վրաստանի պաշտպանության ուժերի ռեգբիի հավաքականը հաջող հանդես եկավ Դուբայի միջազգային առաջնությունում և գրավեց երրորդ մրցանակային տեղը։

Պաշտպանության փոխնախարար Գրիգոլ Գիորգաձեն հանդիպել է ռեգբիիստներին և շնորհավորել նրանց հաջողությունների համար։ Նա շնորհակալություն է հայտնել թիմի անդամներին միջազգային մրցաշարում երկիրը ներկայացնելու համար և գերատեսչության անունից նրանց խոստացել աջակցություն հետագայում։

Վրաստանի պաշտպանության ուժերի ռեգբիի հավաքականը քառորդ եզրափակչում 14:12 հաշվով հաղթեց Մեծ Բրիտանիայի հավաքականին և գրավեց երրորդ տեղը։

Դուբայի միջազգային մրցաշարն անցկացվել է նոյեմբերի 29-ից դեկտեմբերի 4-ը։ Մրցաշարին մասնակցում էին 32 թիմեր տարբեր երկրներից։

Տեղեկությունը տարածում է ՊՆ մամուլի ծառայությունը։