Վրաստանի պաշտպանության նախարար Ջուանշեր Բուրճուլաձեն պաշտոնական այցով գտնվում է Ադրբեջանի Հանրապետությունում։ Պաշտպանության նախարարը հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Նա շնորհակալություն է հայտնել բարեկամ երկրի նախագահին՝ Վրաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը ցուցաբերած ամուր աջակցության համար։
Ջուանշեր Բուրճուլաձեն նշել է, որ զարգացած և կայուն Ադրբեջանը վճռորոշ նշանակություն ունի տարածաշրջանի անվտանգության համար և այս համատեքստում խոսել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի՝ Հարավային Կովկասի խաղաղ հարևանություն նախաձեռնության մասին:
Հանդիպմանը քննարկվել են պաշտպանական համագործակցության երկկողմ և եռակողմ ձևաչափերը։ Պաշտպանության նախարարը կենտրոնացել է պաշտպանության ոլորտում Ադրբեջանի Հանրապետության հետ հարաբերությունների դրական դինամիկայի վրա, նա հաջողված է անվանել՝ Ադրբեջան-Թուրքիա-Վրաստան համագործակցության եզակի ձևաչափը։
Տեղեկությունը տարածում է Վրաստանի պաշտպանության նախարարությունը։