Վրաստանի ՆԳՆ-ը, վերջին 24 ժամում, բացահայտել է արտակարգ դրության ռեժիմի խախտման 156 դեպք
Վրաստանի ՆԳՆ-ը, վերջին 24 ժամում, բացահայտել է արտակարգ դրության ռեժիմի խախտման 156 դեպք

Վրաստանի ներքին գործերի նախարարությունը, վերջին 24 ժամում, բացահայտել է արտակարգ դրության ռեժիմի  և պարետային ժամի խախտման 156 դեպք:

«Ոստիկանությունը շարունակում է շուրջօրյա աշխատանքը Վրաստանի կառավարության կողմից արտակարգ դրության շրջանակներում միջոցների խստացման մասին կայացված որոշման պահանջները կատարելու և «պարետային ժամի» շրջանակներում գործող սահմանափակումները խախտող անձանց բացահայտելու համար:

Վերջին 24 ժամում, իրավապահների կողմից իրականացված հսկողության արդյունքում ողջ երկրի մասշտաբով, արձանագրվել է արտակարգ դրության և «պարետային ժամի» սահմանափակումների խախտման 156 նոր դեպք:

Ոստիկանությունն ապրիլի 20-ի ժամը 21:00-ից մինչև ապրիլի 21-ի առավոտյան 06:00-ն, «պարետային ժամի» խախտման համար տուգանել է 88 քաղաքացու:

Բացի այդ, ներքին գործերի նախարարության աշխատակիցները հանրային տարածքում ավելի քան 3 անձի հավաքի և երկու մետր հեռավորությունը չպաշտպանելու համար տուգանել են 61 քաղաքացու»,- հայտարարում են ՆԳՆ-ում:

Իրավապահները ուղևորների փոխադրման և ավտոմեքենայի երթևեկելու օրենքը խախտելու համար տուգանել են 30 անձի:

«Ոստիկանությունը Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի հետ միասին շարունակում է նաև ինքնամեկուսացման մեջ գտնվող քաղաքացիների խիստ հսկողությունը:

Իրավապահները ուղևորների փոխադրման և ավտոմեքենայի երթևեկելու օրենքը խախտելու համար տուգանել են 7 անձի:

Ներքին գործերի նախարարությունը կրկին կոչ է անում քաղաքացիներին, ենթարկվել արտակարգ դրության սահմանափակումներին, հակառակ դեպքում՝ կկիրառվեն օրենքով սահմանված միջոցներ:

Վրաստանի տարածքում գտնվող ցանկացած անձ պարտավոր է, պաշտպանել արտակարգ ռեժիմը և ենթարկվել հանրային առողջապահության ոլորտում գործող Վրաստանի օրենսդրության պահանջներին:

Արտակարգ դրության ռեժիմի խախտումը ենթադրում է վարչական պատասխանատվություն՝ ֆիզիկական անձի տուգանում 3000 լարիի, իսկ իրավաբանական անձի տուգանում՝ 15 000 լարիի չափով»,- նշված է ՆԳՆ-ի տեղեկության մեջ: