Վրաստանի նախագահը համաներում է շնորհել 57 կալանավորի
Վրաստանի նախագահը համաներում է շնորհել 57 կալանավորի

Վրաստանի նախագահն այսօր ստորագրել է «Տարբեր պատժաժամկետով կալանավորների համաներման մասին» հրամանը, որի համաձայն, համաներում է ստացել 57 կալանավոր:

Համաներման հանձնաժողովի նախագահ Զվիադ Քորիձեի հայտարարությամբ, համաներման ակտի հիման վրա կալանավայրից ազատ է արձակվել 300 բանտարկյալ:

Կրճատվել է ժամկետով և ցմահ ազատազրկված 27 անձի պատիժ, այդ թվում երկու կնոջ:

Զվիադ Քորիձեի տեղեկությամբ, Համաներման հանձնաժողովը հոկտեմբերի 22-24-ը քննարկել է 575 կալանավորի գործ:

Նախագահի հրամանն արդեն ուղարկվել է Վրաստանի արդարադատության նախարարության հատուկ պատժակատարողական հաստատությանը: