«Համաներման մասին» օրենքի ուժի մեջ մտնելուց ի վեր բանից ազատվել է 90 բանտարկյալ
«Համաներման մասին» օրենքի ուժի մեջ մտնելուց ի վեր բանից ազատվել է 90 բանտարկյալ

«Համաներման մասին» օրենքի ուժի մեջ մտնելուց հետո, քրեակատարողական հիմնարկներից ազատվել է 90 բանտարկյալ,- այս մասին Վրաստանի առաջին ալիքին հայտնել են հատուկ քրեակատարողական ծառայությունից:

Նրանց տեղեկությամբ, ազատվածների թվում վեց կին դատապարտյալ է:

«Համաներման մասին» օրենքի հիման վրա, այսօր Քսանիի թիվ 15 քրեակատարողական հիմնարկից ազատվել է 11 դատապարտյալ:

«Համաներման մասին» օրենքը խորհրդարանն ընդունել է 2021 թվականի հունվարի 11-ին: Օրենքի ընդունումից հետո սկսվել է համաներմամբ դատապարտյալներին ազատելու գործընթացը: Յուրաքանչյուր բանտարկյալի ազատ արձակումը քննարկվում է դատարանի կողմից և նրանք բանտը լքում են դատարանի որոշման հիման վրա: