Անկախ նրանից, թե համաներման մասին որ նախագիծը կընդունվի, կարևոր է, որ ստորագրողների կողմից ստանձնած պարտավորությունները կատարվեն. Կախա Կուճավա
Անկախ նրանից, թե համաներման մասին որ նախագիծը կընդունվի, կարևոր է, որ ստորագրողների կողմից ստանձնած պարտավորությունները կատարվեն. Կախա Կուճավա

Անկախ նրանից, թե որ նախագիծը կընդունվի, կարևոր է, որ ստորագրողների կողմից ստանձնած պարտավորությունները կատարվեն, և համաներման մասին օրենքը ոչ միայն գրանցվի, այլև ընդունվի, – այս մասին համաներման օրինագծի վերաբերյալ հայտարարել է խորհրդարանի խոսնակ Կախա Կուճավան:

«Մեզ համար կարևոր է, որ կատարվեն Շառլ Միշելի փաստաթղթի բոլոր կետերը: Սա այն է, ինչ Արևմուտքն ակնկալում է մեզանից: Ստորագրող բոլոր կողմերի պարտավորությունն է կատարել այս դրույթները: Գրանցված օրինագծերը հաշվի կառնվեն: Հուսով եմ, դրանք կամփոփվի և կներկայացվի որպես ամբողջություն:

Ես կփորձեմ աջակցել այս գործընթացին: Մենք կտեսնենք, թե ինչպես կընթանա բանավեճը, կընդունվի՞ արդյոք ընդհանուր օրինագիծ: Անկախ նրանից, թե որ նախագիծը կընդունվի, կարևոր է, որ ստորագրողների կողմից ստանձնած պարտավորությունները կատարվեն, և համաներման մասին օրենքը ոչ միայն գրանցվի, այլև ընդունվի», – հայտարարել է Կուճավան: