Վրաստանի նախագահը որդի է ունեցել
Վրաստանի նախագահը որդի է ունեցել

Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին և նրա կինը՝ նկարչուհի և դերասանուհի Մակա Չիչուան, երեխան են ունեցել։ Այս մասին հայտնել է Վրաստանի նախագահն իր ֆեյսբուքյան էջում։

«Ծնվել է Թոմա Մարգվելաշվիլին»,- գրել է նախագահը։

Նորածինը լույս աշխարհ է եկել երկուշաբթի, Թբիլիսիի Ղուդուշաուրի կլինիկայում, նրա քաշը կազմում է 2950 գրամ։ Մայրն ու երեխան իրենց լավ են զգում, լրագրողներին պատմել են նախագահական վարչակազմում։

Ներկայիս կնոջից նախագահը 3 տարեկան որդի ունի՝ Թեյմուրազ անունով։ Նախագահն առաջին ամուսնությունից ունի չափահաս դուստր՝ Աննան, ևս մեկ դուստր ունի առաջին տիկինը (Մաշո)։