Կարևոր է, որ ԱՄՆ-ը լինի ավելի ակտիվ և աջակցի բռնազավթված տարածքների մասին խաղաղապահ բանակցություններին. Սալոմե Զուրաբիշվիլի
Կարևոր է, որ ԱՄՆ-ը լինի ավելի ակտիվ և աջակցի բռնազավթված տարածքների մասին խաղաղապահ բանակցություններին. Սալոմե Զուրաբիշվիլի

Կարևոր է, որ ԱՄՆ-ը լինի ավելի ակտիվ և աջակցի բռնազավթված տարածքների մասին խաղաղապահ բանակցություններին,- այս մասին Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին գրել է «Թվիթեր» միկրոբլոգում:

Ինչպես նշում է Զուրաբիշվիլին, տարածաշրջանին այժմ անհրաժեշտ են կոնկրետ քայլեր՝ ՆԱՏՕ-ին անդամագրվելու և ազատ առևտրի մասին բանակցությունների մեկնարկի ուղղությամբ:

«Կովկասը փոխվում է, և կարևոր է, որ Միացյալ Նահանգները լինի ավելի ակտիվ և աջակցեն Սև ծովի անվտանգությանը և բռնազավթված տարածքների մասին խաղաղարար բանակցություններին: Ավելի կոնկրետ քայլեր դեպի ՆԱՏՕ-ին անդամագրվելու և ազատ առևտրի մասին բանակցությունների մեկնարկի ուղղությամբ, դրանք են, ինչի կարիքը այժմ ունի տարածաշրջանը», – գրել է Վրաստանի նախագահը: