Վրաստանի նախագահը կորոնավիրուսի տարածմամբ ստեղծված իրավիճակի պատճառով չեղարկել է արտասահմանյան այցերը
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին կորոնավիրուսի տարածմամբ ստեղծված իրավիճակից ելնելով չեղարկում է այցերն արտասահման:
«Աշխարհում կորոնավիրուսի տարածմամբ ստեղծված իրավիճակից ելնելով, Վրաստանի նախագահը, իշխանության այլ ճյուղերի հետ համակարգված, չեղարկել է Բուլղարիա, Ուկրաինա և Բելգիա նախատեսված այցերը: Նախքան հանրայնացումն այս որոշման մասին տեղեկացվել են մեր գործընկերները»,- հայտարարում են նախագահի վարչությունում: