Վրաստանի նախագահը համաներում է շնորհել 111 կալանավորի
Վրաստանի նախագահը համաներում է շնորհել 111 կալանավորի

Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին այսօր հրատարակել է հերթական Համաներման ակտը և համաներում շնորհել 111 կալանավորի,- այս մասին հայտարարել է Համաներման հանձնաժողովի նախագահ Զվիադ Քորիձեն՝ նախագահի վարչությունում անցկացված մամլո ասուլիսին:

Նրա տեղեկությամբ, համաներված անձանցից 42-ն արդեն այսօր կլքի բանտը: Նրանց թվում է մեկ անչափահաս և երեք կին:

69 անձի պատիժ կրճատվել է: Այդ թվում է չորս կին և վեց անչափահաս: