Վրաստանի քաղաքացիների ապօրինի ձերբակալությունները և Իրակլի Բեբուայի համար բանտարկության սահմանման հարցը կլինի Ժնևյան բանակցությունների հիմնական ուղղություններից մեկը. Թեա Ախվլեդիանի
Վրաստանի քաղաքացիների ապօրինի ձերբակալության, ինչպես նաև Իրակլի Բեբուայի անօրինական դատապարտման հարցերը կդառնան դեկտեմբերի 10-11-ին, Ժնևում կայանալիք քննարկումների հիմնական թեմաներից մեկը,- այս մասին հաշտեցման և քաղաքացիական հավասարության հարցերով պետնախարար, Թեա Ախվլեդիանին հայտարարել է, բռնազավթված Աբխազիայում ապօրինի բանտարկության մեջ գտնվող Իրակլի Բեբուային 9 տարով ազատազրկման կապակցությամբ:
Նրա խոսքով, Իրակլի Բեբուայի անօրինական պատժի նշանակումը նպատակ ունի վախեցնել տեղում բնակվող վրացի բնակչությանը և էլ ավելի սրել նրանց անտանելի պայմանները:
«Սա ևս մեկ անօրինական գործողություն է, որը նպատակաուղղված է և, ցավոք, պայմանավորում է տեղում բնակվող վրացիների վախեցնելը ու նրանց անտանելի պայմանների սրումը: Միանգամայն անընդունելի և ցավալի է, որ այսօրվա իրականության մեջ, երբ մենք բոլորս, ամբողջ աշխարհի հետ պայքարում ենք համավարակի դեմ, բռնազավթիչ ռեժիմի կողմից այդպիսի կործանարար քայլերը շարունակվում են:
Իհարկե, Վրաստանի քաղաքացիների անօրինական կալանքի, ինչպես նաև Իրակլի Բեբուայի ապօրինի կալանքի հարցերը կդառնան քննարկման հիմնական թեմաներից մեկը`դեկտեմբերի 10-11-ին Ժնևում նախատեսված միջազգային բանակցությունների ընթացքում, և մենք ակնկալում ենք մեր միջազգային գործընկերների հետ համագործակցությամբ շուտով կհասնենք արդյունքի և Իրակլի Բեբուան, ինչպես մեր մյուս քաղաքացիները, կվերադառնան իրենց ընտանիքներ և կազատվեն անօրինական կալանքից»,- հայտարարել է Թեա Ախվլեդիանին: