Վրաստանի քաղաքացիները Եվրամիության հետ անայցագրային ռեժիմից օգտվել են 250 հազար անգամ

Վրաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Վախտանգ Մախարոբլիշվիլու հայտարարությամբ, Վրաստանի քաղաքացիները Եվրամիության հետ անայցագրային ռեժիմից օգտվել են 250 հազար անգամ:

Ինչպես հայտարարել է Վախտանգ Մախարոբլիշվիլին Եվրոպայի հետ ինտեգրման և արտաքին հարաբերությունների կոմիտեի միավորված նիստին, վաղը մեկ տարի է լրանում այն օրից, երբ Վրաստանի քաղաքացիների համար Շենգեն գոտու երկրներ առանց վիզա ուղևորվելու հնարավորությունը մտել է ուժի մեջ:

Նրա խոսքով, այն բանից հետո, երբ գործարկվել է անայցագրային ռեժիմը, Վրաստանի իշխանությունը շարունակել է պարտականությունների կատարումը, որն ստանձնել է վիզայի ազատականացման գործողությունների պլանի համաձայն:

Նախարարի հայտարարությամբ, Վրաստանի առջև չկա անայցագրային ռեժիմի կասեցման մեխանիզմի գործարկման վտանգ: