Վրաստանի քաղաքացիները չարտերային չվերթով այսօր վերադարձել են Լառնակայից
Միջգերատեսչական համակարգող խորհրդի կողմից սահմանված չվերթների շրջանակներում, Վրաստանի քաղաքացիներին հայրենիք վերադարձնելու նպատակով, այսօր կատարվել է՝ Լարնակա-Թբիլիսի չվերթը:
Վրաստանի արտգործնախարարության հաղորդմամբ, ուղևորների թվում եղել են փոքրահասակ երեխաներ և հատուկ կարիքներ ունեցող քաղաքացիներ: ՈՒղևորներից մեկի առողջական վիճակից ելնելով օդանավակայանում նրան դիմավորել է ռեանոմոբիլ, որից հետո վերջինս տեղափոխվել է հիվանդանոց:
Ըստ նախարարության, միջգերատեսչական համակարգող խորհրդի կողմից սահմանված չվերթների շրջանակներում, չվերթներ են իրականացվել աշխարհի տարբեր քաղաքներից, այդ թվում ՝ Բեռլինից, Վիեննայից, Լոնդոնից, Աթենքից, ԱՄՆ-ից, Լառնակայից, Ամստերդամից, Պեկինից, Հռոմից, Փարիզից, Թել Ավիվից, Բարսելոնայից, Վարշավայից, Մադրիդից, Պրագայից և այլն:
Մայիսի 18-ի տվյալներով, Վրաստանի դիվանագիտական ներկայացուցչությունները տեղում օգնություն են ցուցաբերել 20 880 քաղաքացու, իսկ կառավարության աջակցությամբ 11 880 քաղաքացի վերադարձել է հայրենիք: Արտաքին գործերի նախարարության կայք էջում ամեն օր թարմացնում է արտերկրում բնակվող Վրաստանի քաղաքացիներին աջակցության մասին տեղեկությունը:
Միևնույն ժամանակ, համակարգող խորհրդի կողմից սահմանվել է ևս մի քանի չվերթ, դրանք են՝ մայիսի 20-ին ՝ Աթենք-Թբիլիսի, մայիսի 22-ին՝ Հռոմ-Թբիլիսի: