Բաթումիում, Զուգդիդիում, Գորիում, Փոթիում և Թելավիում փետրվարի ընթացքում շաբաթ-կիրակի օրերին չի աշխատելու քաղաքային տրանսպորտը, իսկ սննդի օբյեկտներն ու խանութները կաշխատեն հեռակա ռեժիմով
Բաթումիում, Զուգդիդիում, Գորիում, Փոթիում և Թելավիում փետրվարի ընթացքում շաբաթ-կիրակի օրերին չի աշխատելու քաղաքային տրանսպորտը,- այս մասին փոխվարչապետ, Մայա Ցքիտիշվիլին հայտարարել է կառավարության գրասենյակում ճեպազրույցի ժամանակ:
Նրա խոսքով, հանգստյան օրերին այս քաղաքներում սննդի կետերն ու խանութները կաշխատեն հեռակա կարգով:
«Բարձրացված շարժունակությունը փոխհատուցելու համար, փետրվարին, հանգստյան օրերին Բաթումիում, Զուգդիդիում, Գորիում, Փոթիում և Թելավիում քաղաքային տրանսպորտը հասանելի չի լինի, իսկ ռեստորանները, սննդի կետերը և խանութները գործելու են հեռակա կարգով: Սա հանգստյան օրերի սահմանափակում է», – հայտարարել է Ցքիտիշվիլին:
Նրա խոսքով, ուժի մեջ են մնում լեռնադահուկային հանգստավայրերում սահմանված սահմանափակումները:
«Մնացած սահմանափակումները մնում են ուժի մեջ, ներառյալ լեռնադահուկային հանգստավայրերի նկատմամբ կիրառվող սահմանափակումները, և այս փուլում կսահմանափակվի նաև միջքաղաքային երթևեկությունը: Բոլորը պետք է կրեն շնչադիմակ, իսկ խանութներից պահանջվում է պաշտպանել սպառողների շարքերը և աշխատել արդեն ներդրված մեթոդով», – ասաց նա: