Վրաստանի կառավարությանը փոխանցվել է ֆրանսիացի քարտեզագիր Գիյոմ Դելիլի 18-րդ դարում կազմված Կովկասի քարտեզը
Վրաստանի կառավարությանը փոխանցվել է ֆրանսիացի քարտեզագիր Գիյոմ Դելիլի 18-րդ դարում կազմված Կովկասի քարտեզը,- այս մասին տեղեկություն է տարածում Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը:
Գերատեսչության տեղեկությամբ, միջոցառումն անցկացվել է Լեհաստանում, Վրաստանի դեսպանությունում:
«Միջոցառման շրջանակներում վրացական կողմին է փոխանցվել սպա Գիորգի Ցերցվաձե-Վարդիսիանիի ընտանիքին պատկանող, ֆրանսիացի քարտեզագիր, Գիյոմ Դելիլիի կողմից 18-րդ դարում կազմված Կասպից ծովի մերձակա երկրների քարտեզը:
Հատկանշանական է, որ այս քարտեզի պատճենը պահվում է Վրաստանի Ազգային արխիվում: Գոյություն ունեցող տեղեկությամբ, փաստաթուղթը ներկայացնում է այն ժամանակներում Կովկասի ամենալիարժեք քարտեզի բնօրինակը, որը 1713-1716 թվականներին կազմվել է Լյոդովիկոս XIV-ի արքունիքում հյուրընկալվելիս, Սուլխան-Սաբա Օրբելիանիի կողմից փոխանցված տեղեկության հիման վրա:
Միջոցառմանը, որի շրջանակներում, Լիդիա Շուբերտ-Վարդիսիանին, իր ամուսնու՝ Գիորգիիի անունից, քարտեզը փոխանցել է Լեհաստանի Հանրապետությունում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Իլիա Դարչիաշվիլուն, ներկա էին Գիորգի Ցերցվաձե-Վարդիսիանիի ընտանիքի անդամները, Լեհաստանում վրացական սփյուռքի և Վրաստանի դեսպանության ներկայացուցիչները»,- նշված է Վրաստանի արտաքին գործերի նախարարության տեղեկությունում: