Ֆրանսիայում, Բելգիայում և Նիդեռլանդներում ծայրահեղ շոգի հետևանքով ավելի քան 3700 մարդ է մահացել
Ֆրանսիայում, Բելգիայում և Նիդերլանդներում էքստրեմալ շոգին զոհ է գնացել ավելի քան 3 700 մարդ։
Նշված երկրների իշխանությունները հայտարարում են, որ տվյալները նախնական են և հնարավոր է աճեն։
Փորձագետների հայտարարությամբ՝ ռեկորդային տապի ալիքը, որն իր պիկին է հասել հունիսի 20-28-ին, Եվրոպայում բազմաթիվ խնդիրներ է առաջացրել, այդ թվում՝ խափանվել է էլեկտրաէներգիայի արտադրությունը, վնասվել է ենթակառուցվածքը, ինչպես նաև հանգեցրել է առողջապահական համակարգերի գերբեռնվածությանը։
Ֆրանսիայի առողջապահության նախարար Ստեֆանի Ռիստը տեղական հեռուստատեսությանը հայտնել է, որ տապի ալիքին Ֆրանսիայում զոհ է գնացել 2025 մարդ։
Բելգիայի առողջապահության նախարարության տվյալներով՝ հունիսի 18-ից հունիսի 29-ն ընկած ժամանակահատվածում բարձր ջերմաստիճանին երկրում զոհ է գնացել մոտ 1 200 մարդ։
Նիդերլանդների իշխանությունների ներկայացուցիչների խոսքով՝ շոգին զոհ է գնացել մոտ 480 մարդ։