Վրաստանի հարյուր հազարավոր քաղաքացիներ  հատել են Շենգենյան գոտու սահմանը և դա Վրաստանի կառավարության քրտնաջան աշխատանքի արդյունքն է. Մոգերինի
Վրաստանի հարյուր հազարավոր քաղաքացիներ  հատել են Շենգենյան գոտու սահմանը և դա Վրաստանի կառավարության քրտնաջան աշխատանքի արդյունքն է. Մոգերինի

«Այսօրվա դրությամբ Վրաստանի հարյուր հազարավոր քաղաքացիներ  հատել են  Շենգենյան գոտու սահմանը և դա Վրաստանի կառավարության քրտնաջան աշխատանքի արդյունքն է: Սա շատ կարևոր է զբոսաշրջության զարգացման և ազգերի միջև բարեկամական կապերի հաստատման համար»,- այս հայտարարությունը արել է Եվրամիության գերագույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին, Վրաստան-Եվրամիություն ասոցացման խորհրդի նիստի ավարտից հետո:

Ինչպես նշել է Մոգերինին, Եվրամիության անդամ երկրների և Վրաստանի քաղաքացիների միջև կապերը գնալով խորանում են:

 

«Ցանկանում եմ նշել, որ Եվրամիությունը պատրաստ է օգտագործել մեր բարեկամության ամբողջ ներուժը: Ինձ համար հաճելի է աշխատել Վրաստանի կառավարության հետ, ես տեսնում եմ, որ աշխատում եք բարեփոխումների վրա, և այդ գործում ունեք մեր աջակցությունը: Մեր նպատակն է, որ Վրաստանում լինի խաղաղություն և կայունություն: Ժնևյան բանակցությունները և Եվրամիության մոնիտորինգի խումբը աշխատում է հենց այդ ուղղությամբ: Բարձր եմ գնահատուկ ձեր կողմից իրականացրած բարեփոխումները: Այսօրվա դրությամբ Վրաստանի հարյուր հազարավոր քաղաքացի հատել է Շենգենյան գոտու սահմանը և դա Վրաստանի կառավարության քրտնաջան աշխատանքի արդյունքն է: Սա շատ կարևոր է զբոսաշրջության զարգացման և ազգերի միջև բարեկամական կապերի հաստատման համար: Շատ հաճել է, որ հանդիպում ենք վրացական արտադրանքին: Մենք Վրաստանի առևտրական համար մեկ գործընկերն ենք: 37 տոկոսով ավելացել է Վրաստանի արտահանումը: Մենք ունենք շատ դրական օրակարգ այս տարվա համար»,-ասել է Ֆեդերիկա Մոգերինին: