Վրաստանի և Գրենադայի միջև վերացվելու է այցագրային ռեժիմը
Վրաստանի և Գրենադայի միջև վերացվելու է այցագրային ռեժիմը

Վրաստանի և Գրենադայի միջև վերացվելու է այցագրային ռեժիմը: Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան արդեն կարգադրել է այդ հարցով բանակցություններ սկսել երկու երկրների կառավարությունների միջև:

Անայցագիր ռեժիմի մասին համաձայնագիրը վերջերս ստորագրվեց Վրաստանի և Պարագվայի միջև: Հավանաբար Վրաստանի քաղաքացիների համար այցեգրային ռեժիմը կվերացվի նաև Հոնդուրասի հետ:

Ներկայումս Վրաստանի քաղաքացիների համար անայցագրային ռեժիմ է գործում  113 երկրների հետ:

Գրենադան պետություն կղզի է և գտնվում է Կարիբյան ծովի հարավ-արևելքում, նրա բնակչությունը կազմում է մոտ 112 000 մարդ: