Սիրիայի հյուսիս-արևելքում ռազմական գործողությունները բացասական ազդեցություն կունենան այսպես կոչված իսլամական պետության դեմ դաշնակիցների պայքարի վրա. Ֆեդերիկա Մոգերինի
Սիրիայի հյուսիս-արևելքում ռազմական գործողությունները բացասական ազդեցություն կունենան այսպես կոչված իսլամական պետության դեմ դաշնակիցների պայքարի վրա. Ֆեդերիկա Մոգերինի

Սիրիայի հյուսիս-արևելքում ռազմական գործողությունները բացասական ազդեցություն կունենան այսպես կոչված իսլամական պետության դեմ դաշնակիցների պայքարի վրա,- այս մասին հայտարարել է արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով եվրամիության գերագույն ներկայացուցիչ, Ֆեդերիկա Մոգերինին:

Նրա խոսքով, ռազմական դիմակայությունը կավելացնի խաղաղ բնակիչների տառապանքները և կբարդացնի  խաղաղության հաստատման նպատակով ՄԱԿ-ի ղեկավարությամբ ընթացող խաղարարար քաղաքականության գործընթացի հեռանկարները:

Հոկտեմբեր 1-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Անկարան ինքնուրույն կստեղծի անվտանգության գոտի Սիրիայի հյուսիսում: Թուրքիայի հիմնական թիրախը քրդական ռազմական խմբերն են:

Հոկտեմբերի 1-ին Թուրքիայի նախագահ, Ռեջեփ Թայիփ Էրդողանը ասել է, որ Անկարան ինքնուրույն կապահովի Սիրիայի հյուսիսային մասում անվտանգությունը: Թուրքիայի հիմնական թիրախը քուրթ զինյալներն են: