Վրաստանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ աջակցությունը ուղղակի խոսքեր չեն, դա արտացոլվում է մեր ամենօրյա աշխատանքում. Ֆեդերիկա Մոգերինի
Վրաստանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ աջակցությունը ուղղակի խոսքեր չեն, դա արտացոլվում է մեր ամենօրյա աշխատանքում. Ֆեդերիկա Մոգերինի

Արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով Եվրամիության գերագույն ներկայացուցիչ, Ֆեդերիկա Մոգերինին Եվրախորհրդարանի լիագումար նիստին խոսել է «արևելյան գործընկերության» մասին:

«Մեր մայրցամաքում հակամարտությունները դեռ չեն վերացել: Վերջին ամիսներին իրավիճակը սրվել է Վարստանում, Հարավային Օսիայի վարչական բաժանող գծի երկայնքով: Այդ իսկ պատճառով մենք ավելացնում ենք մեր ներկայացուցչությունը տեղում: Վրաստանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ աջակցությունը ուղղակի խոսքեր չեն, կամ սկզբունքների հռչակագրում, դա հանդիսանում մեր ամենօրյա աշխատանքի հիմքը: Վրաստանը մոտ և հուսալի գործընկեր է հարևանության մեջ: Այդ իսկ պատճառով մենք չենք փակում մեր աչքերը, երբ տեսնում ենք ռիսկեր, ինչպես այսօր մենք տեսնում ենք Վրաստանում օրենքի գերակայության ոլորտում բարեփոխումների հետընթացի ռիսկեր»,- ասել է Ֆեդերիկա Մոգերինին:

Ելույթ ունենալով Եվրախորհրդարանի լիագումար նիստում, Մոգերինին «արևելյան գործընկերությունը» անվանել է Եվրամիության ամենակարևոր ծրագիրը: Ֆեդերիկա Մոգերինիի խոսքով, ծրագրի 10 ամյա պատմությունը ցույց է տալիս, որ ծրագիրը կենտրոնացված է եղել մարդկանց, այլ ոչ թե աշխարհաքաղաքականության վրա:

«Ես հպարտ եմ, որ թողնում եմ ձեզ և իմ փոխարինողին ամուր հիմք «արևելյան գործընկերության» առաջիկա գագաթնաժողովի և վեց երկրների ապագայի համար»,- ասել է Ֆեդերիկա Մոգերինին:

Հիշեցնենք, Ֆեդերիկա Մոգերինիին Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գերագույն ներկայացուցչի պաշտոնում, դեկտեմբերի մեկին կփոխարինի ՝ Ջոզեփ Բորելը: