Գուբի գյուղում անհայտ անձինք կողոպտել են մի տուն և փորձել ներխուժել երկրորդ տուն:
Տեղի բնակիչների խոսքով, գողացել են գումար, հեռուստացույց և հագուստ:
«Մի ընտանիքի կողոպտել են, երբ մտել են երկրորդ տուն, հարևանը նկատել է և փախել են: Շատ վախեցած ենք»,- հայտարարում են տեղի բնակիչները:
Ներքին գործերի նախարարության տեղեկությամբ, գործ է հարուցվել 177-րդ հոդվածով, որը ենթադրում է գողություն: Նշված հոդվածը նկատի ունի մինչև 5 տարվա ազատազրկում: