Դրեզդենի թանգարանից գողացել են միլիարդ եվրոյից ավել արժեք ունեցող թանկարժեք իրեր

Գերմանիայի Դրեզդեն քաղաքի թանգարանից գողացել են ավելի քան մեկ միլիարդ եվրո արժողությամբ թանկարժեք իրեր: Ըստ «BBC» ի ՝ գողացվել են մշակույթի նմուշներ, ադամանդները և այլ թանկարժեք իրեր:

Եվրոպայի ամենահայտնի թանգարաններից մեկը հսկվում է ոստիկանների կողմից: Ոստիկանությունը փնտրում է գողերին:

Հատկանշական է, որ առավոտյան ժամը հինգին, թանգարանի հարևանությամբ գտնվող էլեկտրակայանում հրդեհ էր բռնկվել, որի համար կանչվել էին հրշեջներ:

Ենթադրվում է, որ հրդեհն անջատել է թանգարանի ազդանշանային համակարգը:

«Կանաչ կամար» կոչվող գանձարանը, 18-րդ դարում ստեղծել է Սաքսոնիայի կուրփյուրստ, Ավգուստ Ձլիերը:

Երկրորդ աշխարհամարտի տարիներին գանձարանը փրկվել էր ռմբակոծությունից: Այն ռազմական պարգևի տեսքով իր հետ տարել էր Խորհրդային Միությունը:

Գանձարանը Դրեզդենին վերադարձվել էր 1958 թվականին: