Վրաստանի և Հայաստանի միջև հարաբերություններն առանձնանում են դրական դինամիկայով.Կվիրիկաշվիլի
Ուրախ եմ, որ Վրաստանի և Հայաստանի միջև երկկողմ քաղաքական հարաբերությունները իրոք բարձր մակարդակի են,- այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին Երևանում, Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանի հետ հանդիպումից հետո: Կողմերը դեմ առ դեմ և պատվիրակությունների ընդլայնված հանդիպումից հետո արել են համատեղ հայտարարություններ:
Գիորգի Կվիրիկաշվիլին շնորհակալություն է հայտնել հայ գործընկերոջը՝ հյուրընկալության համար և նշել, որ Վրաստանին և Հայաստանին կապում է բազմադարյա բարեկամություն և բարիդրացիականություն:
«Հենց սա է այն հիմքը, որի վրա կարողացել են կառուցել նոր տիպի միջպետական հարաբերություններ և ուրախ ենք, որ երկկողմ հարաբերություններն առանձնանում են դրական դինամիկայով»,- հայտարարել է վարչապետ Կվիրիկաշվիլին:
Նրա խոսքով, այսօրվա հանդիպմանը քննարկել են երկկողմ փոխգործակցության կարևոր հարցերը: Խոսքը վերաբերեկ է առևտրա-տնտեսական համագործակցությանը:
«Մենք ուրախ ենք ձեր երկրի տնտեսական աճով, որպես Հայաստանի դրացի և բարեկամ երկիր»,- հայտարարել է Գիորգի Կվիրիկաշվիլին:
Նրա մեկնաբանմամբ, հանդիպմանը քննարկվել են այնպիսի կարևոր ուղղություններ, ինչպիսիք են էներգետիկան, տրանսպորտը, զբոսաշրջությունը, մշակութային հարաբերություները, արվեստը, կրթությունը և աշակերտների և ուսանողների միջև փոխանակման ծրագրերին աջակցությունը:
«Մենք պատրաստ ենք, որ Վրաստանի կողմից առավելագույնս աջակցենք երիտասարդների միջև հարաբերություններին և այս ուղղությամբ շատ անելիքներ ունենք: Ինչպես նաև կարևոր է կիսվել նոր ձեռքբերումներով և փորձով: Ուրախ եմ, որ այցի շրջանակներում այցելելու եմ Երևանի ուսումնա-տեխնոլոգիական «Թումո» կենտրոն: Հուսուվ եմ, այս ոլորտում համագործակցությունն էլ ավելի կխորանա»,- հայտարարել է Գիորգի Կվիրիկաշվիլին:
Դրա հետ մեկտեղ, նրա խոսքով, հանդիպմանը Հայաստանի վարչապետի կողմից ընդգծվել է տարածաշրջանային համագործակցության նշանակությունը:
«Մենք պատրաստ են, բազմակողմ նախագծերում, Հայաստանի հետ միասին Վրաստանն ունենա առավել ակտիվ մասնակցություն և կարծում ենք, որ այս ուղղություններով կարող ենք ստանալ երկկողմ շահ, ելնելով այն ազատ առևտրի պայմանագրերի ցանցից, որն ունի Վրաստանը: Հայաստանն իր հերթին ունի շահավետ հարաբերություններ, որը հնարավոր է կիրառվի Վրաստանի կողմից»,- հայտարարել է Վրաստանի կառավարության ղեկավարը և նշել, որ Վրաստանը ողջունում է Հայաստանի և Եվրամիության միջև համընդհանուր և ընդլայնված համագործակցության մասին պայմանագրի ստրագրությունը:
Նրա խոսքով, կողմերը համաձայնել են, որ անհրաժեշտ է բարձր մակարդակի այցերն առավել ակտիվանան: Ինչպես նաև բնագավառային գերատեսչությունների միջև զարգանա սերտ համագործակցությունը:
Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին շնորհավորել է Արմեն Սարգսյանին՝ Հայաստանի նախագահական ընտրություններում հաղթանակի կապակցությամբ:
«Ցանկանում եմ արդյունավետ ընտրությունների կապակցությամբ շնորհավորել Արմեն Սարգսյանին, ով նաև Վրաստանի բարեկամն է: Գիտենք, որ այս ընտրություններն արդեն անցկացվել են խորհրդարանում և ցանկանում մաղթել մեր բարեկամ երկրին, որպեսզի հաջողությամբ ավարտի այն բարեփոխումը, որն սկսվել է Հայաստանում»,- հայտարարել է Գիորգի Կվիրիկաշվիլին:
Կվիրիկաշվիլին խոսել է երկկողմ համագործակցության մասին և նշել, որ նախորդ տարի նշվել է Վրաստանի և Հայաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյա հոբելյանը: Նրա գնահատմամբ, հենց այդ տարիների ընթացքում է դարձել հնարավոր զարգացնել վստահության վրա հիմնված փոխշահավետ համագործակցությունը երկու եղբայրական երկրների միջև: