Վրաստանի և Ադրբեջանի վարչապետները Բաքվում ուսումնասիրել են այն հողատարածքը, որտեղ կառուցվելու է Վրաստանի դեսպանատան շենքը
Վրաստանի և Ադրբեջանի վարչապետները Բաքվում ուսումնասիրել են այն հողատարածքը, որտեղ կառուցվելու է Վրաստանի դեսպանատան շենքը

Ադրբեջանի Հանրապետությունում Վրաստանի դեսպանատան շենք կկառուցվի:

Վրաստանի կառավարության վարչակազմի մամուլի ծառայության տվյալներով՝ 3450 քառ. հողատարածքը Բաքվի կենտրոնական թաղամասում փոխանցվել է Վրաստանին՝ դեսպանատան շենքի համար, վարչապետ Իրակլի Կոբախիձեի այցի ընթացքում։

«Վրաստանի կառավարության ղեկավարը Ադրբեջանի Հանրապետության վարչապետ Ալի Ասադովի և կառավարության անդամների հետ շրջել է տարածքում։

Ադրբեջանի Հանրապետությունում Վրաստանի դեսպանատան շենքի շինարարությունը կսկսվի մոտ ժամանակներս»,- նշվում է տեղեկատվության մեջ։