Վրաստանի դեսպան Գիորգի Ջանջղավան հանդիպել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարի հետ
Փետրվարի 16-ին, Վրաստանի դեսպան Գիորգի Ջանջղավան հանդիպում է ունեցել Թուրքիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար, Մեվլութ Չավուշօղլուի հետ: Տեղեկատվությունը տարածում է Թուրքիայում Վրաստանի դեսպանությունը:
Դեսպանության հաղորդագրության համաձայն, հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկու երկրների միջև երկկողմ և բազմակողմ հարցեր, ներառյալ առևտրատնտեսական համագործակցությունը և տարածաշրջանում ընթացող գործընթացները: Զրույցի ընթացքում ընդգծվել է նաև բարձր մակարդակի այցերի և առաջիկայում նախատեսվող հանդիպումների կարևորությունը: Միևնույն ժամանակ, կողմերը գոհունակությամբ նշել են երկու երկրների միջև բարեկամական հարաբերությունների և ռազմավարական համագործակցության դրական դինամիկան, որոնք դեռևս նախանշվել էին անցյալ դարում: Այս համատեքստում հատկապես նշվել է Անկարայում վրացական առաջին դիվանագիտական առաքելության բացման 100-ամյակի կարևորությունը:
Իր հերթին, Թուրքիայի արտաքին գործերի նախարարը վերահաստատել է Թուրքիայի աջակցությունը Վրաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության հանդեպ, ինչպես նաև եվրաատլանտյան կառույցներին երկրի ինտեգրմանը: Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվեցին շարունակել աշխատանքը `ի շահ երկու երկրների` համագործակցության էլ ավելի խորացման համար: