Վրաստանի բռնազավթված տարածաշրջաններում գոյություն ունեցած իրավիճակի մասին զրուցել ենք բոլոր հանդիպումների ժամանակ. Գիորգի Կվիրիկաշվիլի
Վրաստանի բռնազավթված տարածաշրջաններում գոյություն ունեցած իրավիճակը, մարդու իրավունքների խախտումները, տարածաշրջանում առկա իրավիճակը,-սրանք այն թեմաներն են, որոնք վրացական պատվիրակության ներկայացուցիչները քննարկել են Մյունխենի անվտանգության կոնֆերանսի շրջանակներում կայացած հանդիպումները ժամանակ:
Վարչապետը վրացական լրատվամիջոցների հետ զրուցել է 54-րդ կոնֆերանսի կարևոր թեմաներից մեկի , Ռուսաստանից բխող սպառնալիքների մասին:
«Բոլոր հանդիպումների ժամանակ շոշափել ենք բռնազավթված տարածաշրջանների հարցը: Իհարկ է իրավիճակը Վրաստանում և ՈՒկրաինայում, ոչ միայն մեր տարածաշրջանային խնդիրն է, այլ այն ազդում է Եվրոպայի անվտագության վրա: Այն աջակցությունը, որը այսօր ունի Վրաստանը հենց այս թեմաների քննարկման արդյունքն է: Գտնում եմ, որ այս տարվա Մյունխենյան կոնֆերանսը շատ հետաքրքիր էր մեզ համար»,-ասել է Կվիրիկաշվիլին:
Բացի այդ վարչապետը ընդգծել է, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների և Վրաստանի միջև հարաբերությունները շատ բարձր կետում են, որը պետք է պահպանվի:
Հեղինակ -
Edgar Barsegyan