Վրաստանի բնակչության համար հանդուրժողականությունը ինքնության մասն է, որի համար մենք շատ հպարտ ենք. Սալոմե Զուրաբիշվիլի

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Օրբելիանների պալատում հյուրընկալել է կրոնական միավորումների ներկայացուցիչներին: Նախագահի աշխատակազմի մամուլի ծառայության հաղորդմամբ, Զուրաբիշվիլին դիմել է հյուրերին և ընդգծել տարբեր կրոնական միավորումների խաղաղ գոյակցությունը և վրացական հանդուրժողականությունը:

Ինչպես նշել է նախագահը, Վրաստանի բնակչության մեծ մասը ուղղափառ է, սակայն Վրաստանում յուրաքանչյուր կրոն ունի իր տեղը, ազատությունը և փոխկապակցվածությունը, ինչը եզակի է դարձնում Վրաստանը:

«Վրաստանի բնակչության համար հանդուրժողականությունը ինքնության մասն է, որի համար մենք շատ հպարտ ենք: Կարևոր է, որ մենք ունենք այնպիսի հարաբերություններ, որոնք ներառում են հարգանք և բարեկամություն: Հարաբերություն, որը խաղաղություն է բերում երկրին և հասարակությանը: Այս խաղաղությունն այսօր առավել անհրաժեշտ է, քանի որ նկատում ենք հասարակության մեջ՝ լարվածության, առճակատման, բևեռացման և ատելության լեզվի միտումներ: Մենք ապրում ենք մի երկրում, որի մի մասը բռնազավթված է, և մենք իրավունք չունենք ունենալ որևէ տարաձայնություն երկրի ներսում»,- ասել է նախագահը:

Հայր Անդրիա Ջաղմաիձեի խոսքով, կարևոր է, որ նախագահն այսօրվա հանդիպմանը ընդգծել է վրացական մշակույթում դարեր առաջ հաստատված պատկերը, որը վերաբերում է հանդուրժողականությանը և տարբեր մշակույթների և կրոնների միջև գոյություն ունեցող հարաբերություններին:

Արևմտյան Վրաստանի մուֆթ՝ Հաջի Ադամ Շանթաձեն բարձր է գնահատել Վրաստանի Նախագահի նախաձեռնած հանդիպումը և ասել, որ այսօրվա հանդիպումը կլինի հասարակության մեջ ներդաշնակության և հանդուրժողականության միջավայր ստեղծելու խորհրդանիշ:

Վրաստանի նախագահի հետ այսօրվա հանդիպմանը մասնակցում էին կրոնական հարցերով պետական ​​գործակալության նախագահ՝ Զազա Վաշաղմաձեն և Վրաստանում գործող 11 տարբեր կրոնական միավորումների ներկայացուցիչներ: