«Վրաստանի աստղ»-ը առաջին ալիքով վարելու են Վանիկո Թարխնիշվիլին և Ռուսկա Մաղաշվիլին (տեսանյութ)

«Վրաստանի աստղ» երաժշտական մեգանախագիծը առաջին ալիքով վարելու են Վանիկո Թարխնիշվիլին և Ռուսկա Մաղաշվիլին: Հաղորդավարների տեսաուղերձը արդեն հրապարակվել է նախագծի պաշտոնական կայք էջում:

Ռուսկա Մաղաշվիլին և Վանիկո Թարխնիշվիլին հանդիսատեսի առջև ներկայանալու են հենց առաջին հաղորդումից:

Երաժշտական մեգանախագիծը եթեր կդուրս գա 2019 թվականից, իսկ մինչ այդ մասնակիցներին ընտրելու համար ողջ երկրի մասշտաբով անց են կացվում քաստինգներ:

Մրցույթին հնարավոր է մասնակցել 16 տարեկանից:

Մրցույթը հաղթողը Վրաստանը ներկայացնելու է Եվրատեսիլին: