«Վրաստանի աստղ» նախագծի առաջին փուլից դուրս է մանցել երկու մրցակից (տեսանյութ)

«Վրաստանի աստղ» մեգանախագծի առաջին լայվ շոուից հետո, նախագծից դուրս է մնացել երկու մասնակից: Աութսայդերների միջև հայտնվել են՝ Բեսո Նեմսաձեն, Մարյամ Կախելիշվիլին և Նինի Ցնոբիլաձեն: Այստեղից բոլորից քիչ ձայն ստացել են Բեսո Նեմսաձեն և Մարյամ Կախելիշվիլին և լքել են նախագիծը:

Եվրատեսիլին մեկնելու համար այսօրվանից պայքարը շարունակում է ութ մրցակից, դրանք են՝ Օթո Նեմսաձեն, Գիորգի Նակաշիձեն, Նինի Ցնոբիլաձեն, Իկակո Ալեքսիձեն, Թամար Լաճղեպիանին, Դիմա Կոբեշավիձեն, Լիզա Կալանդաձեն և Գիորգի Փրուիձեն:

Քվեարկելու հնարավորություն ունեն Մագթիի, Ջեոսելիի և Բիլայնի բաժանորդները: Ինչպես նաև, առաջին անգամ վրացական շոուների պատմության մեջ, հանդիսատեսին հնարավորություն է տրվում անվճար քվեարկել ֆեյսբուկ մեսենջերի միջոցով:

Քվեարկությունը սոցիալական ցանցով հնարավոր է 12 ժամ մեկ անգամ:

Հունվարի 25-ի, ժամը 12:00-ից սկսվել է «Վրաստանի աստղը» նախագծի մասնակիցների օգտին քվեարկությունը:

Սոցիալական ցանցով քվեարկություն կարող եք անել հետևյալ կերպ.

Համակարգչով, սմարթֆոնով կամ պլանշետով պետք է մուտք գործեք «Ֆեյսբուկ», գտնեք «Վրաստանի աստղ» նախագծի պաշտոնական էջը, պետք է բացեք մեսենջերը և մրցակիցների ցուցակում նշեք ձեր սիրված մրցակցի անուն ազգանունը, որից հետո սեղմեք «քվեարկություն» կոճակին:

Ձեր ընտրյալին կարող եք զանգահարել շնորհված հեռախոսահամարին կամ ուղարկել կարճ տեքստային հաղորդագրություն ՝ «Ջեոսելի» և «Մագթիի» բաժանորդները անսահմանափակ: Զանգի արժեքը 50 թեթրի է: