«Վրաստանի աստղի» հաղթող է դարձել Օթո Նեմսաձեն և Վրաստանը «ընդմիշտ գնա առաջ» երգով ներկայացնելու է եվրատեսիլին (տեսանյութ, ֆոտոշարք)
Առաջին ալիքի «Վրաստանի աստղ» երաժշտական շոուի հաղթող է դարձել Օթո Նեմսաձեն: Մեգաշոուի հաղթողը Վրաստանի անունից եվրատեսիլ երգի մրցույթին ներկայանալու է Իսրաելում, Ռոման Գոցիրիձեի «ընդմիշտ գնա առաջ» երգով:
Եզրափակիչ շոուի ընթացքում մտել է ռեկորդային – 234 383 ձայն, որի 44,13 տոկոսը ստացել է Օթո Նեմսաձեն:
Մեգաշոուի հաղթողին բացահայտել կարող էր միայն հեռուստադիտողը: Առաջին ալիքի հեռուստադիտողը նրան բացահայտել է հեռախոսազանգերով, կարճ տեքստային հաղորդագրությունների և ֆեյսբուքմեսենջերի միջոցով:





