«Վրաստանի աստղ» նախագծի կիսաեզրափակիչ փուլից դուրս է մնացել Նինի Ցնոբիլաձեն
«Վրաստանի աստղ» նախագծի կիսաեզրափակիչ փուլից դուրս է մնացել Նինի Ցնոբիլաձեն

«Վրաստանի աստղ» մեգանախագծի կիսաեզրափակիչ փուլից դուրս է մնացել Նինի Ցնոբիլաձեն: Աութսայդերների միջև հայտնվել են՝ Նինո Ցնոբիլաձեն  և Գիորգի Փրուիձեն: Այստեղից բոլորից քիչ ձայն ստացել է Նինի Ցնոբիլաձեն և դուրս մնացել նախագծից: Ձայների մեծամասնությամբ նախագծի լիդերն է Լիզա Կալանդաձեն:

Եվրատեսիլին մեկնելու համար այսօրվանից պայքարը շարունակում է չորս մրցակից, դրանք են՝ Օթո Նեմսաձեն, Գիորգի Նակաշիձեն, Լիզա Կալանդաձեն և Գիորգի Փրուիձեն:

Երկրորդ փուլից հետո ձայները զրոյացվել են և երկրպագուները կրկին հնարավորություն ունեն Մագթիի, Ջեոսելիի և Բիլայնի ցանցերի միջև քվեարկեն իրենց ընտրյալների օգտինբաժանորդները: Ինչպես նաև, առաջին անգամ վրացական շոուների պատմության մեջ, հանդիսատեսին հնարավորություն է տրվում անվճար քվեարկել ֆեյսբուկ մեսենջերի միջոցով:

Քվեարկությունը սոցիալական ցանցով հնարավոր է 12 ժամ մեկ անգամ:

Սոցիալական ցանցով քվեարկություն կարող եք անել հետևյալ կերպ.

Համակարգչով, սմարթֆոնով կամ պլանշետով պետք է մուտք գործեք «Ֆեյսբուկ», գտնեք «Վրաստանի աստղ» նախագծի պաշտոնական էջը, պետք է բացեք մեսենջերը և մրցակիցների ցուցակում նշեք ձեր սիրված մրցակցի անուն ազգանունը, որից հետո սեղմեք «քվեարկություն» կոճակին:

Ձեր ընտրյալին կարող եք զանգահարել շնորհված հեռախոսահամարին կամ ուղարկել կարճ տեքստային հաղորդագրություն ՝ «Ջեոսելի» և «Մագթիի» բաժանորդները անսահմանափակ: Զանգի արժեքը 50 թեթրի է: