Վրաստանի արդարադատության նախարարի պաշտոնում ներկայացրել են Գոչա Լորթքիփանիձեին
Վրաստանի արդարադատության նախարարի պաշտոնում ներկայացրել են Գոչա Լորթքիփանիձեին

Վրաստանի արդարադատության նախարարի պաշտոնում ներկայացրել են Գոչա Լորթքիփանիձեին:

Գոչա Լորթքիփանիձեն 2013 թվականից Վրաստանի արդարադատության նախարարի տեղակալն էր:

Գոչա Լորթքիփանիձեն 1991-ից 2005 թվականներին տարբեր պաշտոններ է զբաղեցրել արտաքին գործերի նախարարությունում: Նա եղել է միջազգային կազմակերպությունների վարչության աշխատակից, ՄԱԿ-ի վարչության պետի տեղակալ, արտաքին գործերի նախարարի խորհրդականը, արտակարգ և լիազոր դեսպան և հակամարտությունների հարցերով նպատակային ամբի ղեկավար:

1999-2003 թվականներին աշխատել է որպես ՄԱԿ-ում Վրաստանի մշտական ​​ներկայացուցչության խորհրդական, հետագայում որպես ավագ խորհրդական:

2005 թվականին նշանակվել է արտաքին հարաբերությունների և միջազգային իրավունքի հարցերով Վրաստանի վարչապետի խորհրդական: Գլխավորել է վարչապետի արտաքին հարաբերությունների ծառայությունը:

2007 թվականին նա դարձել է Ֆուլբրայթի գիտաշխատող և շարունակել է իր ակադեմիական կարիերան Նյու Յորքում: 2007-2010 թվականներին նա Կոլումբիայի համալսարանի հրավիրված հետազոտող էր, իսկ 2010-2013 թվականներին նույն համալսարանի Ադյունքտ-պրոֆեսոր:

Վրաստանի արդարադատության նախարար էր Թեա Ծուլուկիանին, ով ներկայումս խորհրդարանական մեծամասնության անդամ է և խորհրդարանի կրթության հանձնաժողովի նախագահ:

Վրաստանի վարչապետի պաշտոնակատար, Գիորգի Գախարիան խորհրդարանին այսօր  ներկայացրել է կառավարության կազմը:

Մասնավորապես.

Տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարար – Մայա Ցքիտիշվիլի

Արդարադատության նախարար – Գոչա Լորթքիփանիձե

Ներքին գործերի նախարար – Վախտանգ Գոմելաուրի

Էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար – Նաթիա Թուրնավա

Արտաքին գործերի նախարար – Դավիթ Զալկալիանի

Ֆինանսների նախարար – Իվանե Մաճավարիանի

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար – Միխեիլ Չխենկելի

Բռնազավթված տարածքներից փախստականների, աշխատանքի, առողջապահության և սոցիալական պաշտպանության նախարար – Էկատերինե Տիկարաձե

Բնապահպանության և գյուղատնտեսության նախարար – Լևան Դավիթաշվիլի

Պաշտպանության նախարար – Իրակլի Ղարիբաշվիլի

Հաշտեցման և քաղաքացիական հավասարության հարցերով պետական ​​նախարար – Թեա Ախվլեդիանի:

Տասներրորդ գումարման խորհրդարանի լիազորությունները ձեռք բերելուց հետո, կառավարության լիազորությունները դադարեցվեցին և դարձավ պարտականությունների կատարող: Այս պահին առկա տեղեկատվության համաձայն, խորհրդարանը կառավարության կազմը հաստատելու է հաջորդ շաբաթ: