Արդարադատության նախարարությունը «Նամախվան ՀԷԿ»-ի նախագծի գործող պայմանագրի ուսումնասիրության նպատակով հայտարարել է հետաքրքրությունների արտահայտում
Արդարադատության նախարարությունը «Նամախվան ՀԷԿ»-ի նախագծի գործող պայմանագրի ուսումնասիրության նպատակով հայտարարել է հետաքրքրությունների արտահայտում

Արդարադատության նախարարությունը «Նամախվան ՀԷԿ»-ի նախագծի գործող պայմանագրի ուսումնասիրության համար հայտարարում է հետաքրքրությունների արտահայտում: Տեղեկատվությունը տարածում է Արդարադատության նախարարության մամուլի ծառայությունը:

«Արդարադատության նախարարությունն «Նամախվան ՀԷԿ»-ի նախագծի գործող պայմանագրի ուսումնասիրության և իրավաբանական եզրակացության պատրատման նպատակով հայտարարում է հետաքրքրությունների արտահայտում: Ըստ այդ պայմանների, դրան կարող են մասնակցել միջազգային իրավաբանական ընկերությունները: Արդարադատության նախարարության կողմից իրավաբանական ծառայությունների մատուցման առաջարկները պետք է ներկայացվեն ոչ ուշ, քան հունիսի 10-ը:

Միջազգային իրավաբանական ընկերությունները պարտավորվում են վերանայել՝ Նամախվանի հիդրոէլեկտրակայանի զարգացման պայմանագիրը, գնահատել միջազգային չափանիշներին և վրացական օրենսդրությանը համապատասխանությունը և պատրաստել իրավական եզրակացություն:

Անհրաժեշտ է, որ շահերի արտահայտմանը մասնակցող անձը ունենա ՀԷԿ-երի հետ կապված նախագծերի վրա աշխատելու համապատասխան փորձ:

«Նամախվան ՀԷԿ»-ի նախագծի հետ ցանկացած շփման դեպքում հայտատուն ավտոմատ կերպով կբացառվի ընտրության գործընթացից», – հայտարարել են Արդարադատության նախարարությունում:

Տեսեք Հետաքրքրությունների արտահայտումը այս հղումով: