Վրաստանի ԱԳՆ. Մենք ցնցված ենք Նոր Օռլեանում տեղի ունեցած հարձակումից, խստորեն դատապարտում ենք ցանկացած տեսակի բռնություն, մեր համերաշխությունն ենք հայտնում Միացյալ Նահանգների ժողովրդին այս դժվարին պահին

16:45, 02.01.2025

Վրաստանի արտաքին գործերի նախարարությունն իր ցավակցությունն է հայտնում Նոր Օռլեանում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ, որը հանգեցրել է զոհերի։

Այս մասին նշված է ԱԳՆ-ի սոցցանցում հրապարակված ցավակցական նամակում։

«Մենք ցնցված ու տխուր ենք Նոր Օռլեանում տեղի ունեցած հարձակումից։ Մենք խստորեն դատապարտում ենք բռնության բոլոր ձևերը և մեր համերաշխությունն ենք հայտնում զոհերին, նրանց ընտանիքներին և Միացյալ Նահանգների ժողովրդին այս դժվար պահին»,- ասված է Վրաստանի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։

ԱՄՆ-ի Նոր Օռլեանում բեռնատարը մխրճվել է ամբոխի մեջ, ինչի հետևանքով զոհվել է առնվազն 10 մարդ, վիրավորվել՝ 30-ը։

Նմանատիպ