Վրաստանը զբոսաշրջության ոլորտում ունի ահռելի ներուժ, որն կարող է դրական ներդրում ունենալ համաշխարհային հասարակությունում. Իրակլի Ղարիբաշվիլի

20:11, 03.06.2021

Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության գործադիր խորհրդի անդամ, Վրաստանի ընտրությանը սոցիալական ցանցում արձագանքել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին:

«Գերազանց նորություն. Վրաստանը ընտրվել է ՄԱԿ-ի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության գործադիր խորհրդի անդամ: Դա հիանալի հնարավորություն է կայուն զբոսաշրջության զարգացման համար,  ներգրավվելու համաշխարհային օրակարգի առաջխաղացման գործում: Վրաստանը զբոսաշրջության ոլորտում հսկայական ներուժ ունի, ինչը կարող է դրական ներդրում ունենալ համաշխարհային հանրության համար», – Թվիթերում գրել է Իրակլի Ղարիբաշվիլին:

Որպես ՄԱԿ-ի զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության գործադիր խորհրդի անդամ Վրաստանին աջակցել են անդամ 35 երկրներից 23-ը: Ընտրություններն անց են կացվել Աթենքում, կազմակերպության Եվրոպական հանձնաժողովի 66-րդ հանդիպման շրջանակներում: Վրաստանը խորհրդի անդամ դարձավ չորս տարի ժամկետով: Հատկանշական է, որ խորհուրդը ապահովում է կազմակերպության արդյունավետ աշխատանքը և գլոբալ օրակարգում քննարկում է ճանապարհորդության և զբոսաշրջության արդյունաբերության քաղաքականության հիմնական խնդիրները: Վրաստանը հնարավորություն կունենա ներգրավվել կազմակերպության նպատակների սահմանման և իրականացման մեջ, ապահովել դրա արդյունավետ և թափանցիկ գործունեությունը: Նաև, պաշտպանել ինչպես Սև ծովի, այնպես էլ Արևելյան Եվրոպայի տարածաշրջանների շահերը զբոսաշրջության զարգացման գործում:

Նմանատիպ