Մակա Բոչորիշվիլին մասնակցում է «Դուբրովնիկի ֆորումին»
Վրաստանի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Մակա Բոչորիշվիլին աշխատանքային այցով գտնվում է Խորվաթիայում, որտեղ, Խորվաթիայի Հանրապետության արտաքին և եվրոպական գործերի նախարար Գորդան Գրլիչ Ռադմանի հրավերով, մասնակցում է «Դուբրովնիկի 2026 թվականի ֆորումին»։
Արտաքին գործերի նախարարության տեղեկացմամբ՝ նշված ֆորումը միջազգային երկխոսության կարևոր հարթակ է, որտեղ նախարարներն ու միջազգային կազմակերպությունների ղեկավարները քննարկում են միջազգային քաղաքականության, անվտանգության, տարածաշրջանային համագործակցության և գլոբալ մարտահրավերների արդիական հարցերը, ինչպես նաև երկրների միջև համագործակցության խորացման հնարավորությունները։
Ֆորումի շրջանակներում Մակա Բոչորիշվիլին մասնակցություն կունենա պանելային քննարկումներին, որտեղ ուշադրություն կհրավիրի Վրաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններին, տարածաշրջանում տիրող իրավիճակին և միջազգային համագործակցության կարևորությանը։
Այցի շրջանակներում նախատեսվում են նաև Վրաստանի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարարի երկկողմ հանդիպումները գործընկեր նախարարների և բարձրաստիճան պաշտոնական անձանց հետ։